Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:50-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում բախվել են 41-ամյա Գեորգի Ղազարյանի վարած «Ford Mustang» մակնիշի, 43-ամյա Ռոման Մարգարյանի վարած «Mercedes» մակնիշի և 37-ամյա Սամվել Վաղարշակյանի վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Ford Mustang»-ը գլխիվայր շրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
«Mercedes»-ը եղել է կայանված:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: