Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ․ թուրք վերլուծաբան
copy image url

Թրամփը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ․ թուրք վերլուծաբան

Արտաքին 8 ամիս առաջ - 20:00 22-07-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական ընտրապայքարը և դրա շուրջ ծավալվող զարգացումները իրենց ուղղությամբ են կենտրոնացրել աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում Թուրքիայի քաղաքական և փորձագիտական դաշտի ուշադրությունը։

Թուրքական ընդդիմադիր T24 լրատվականի վերլուծաբան Գյուլսեն Սոլաքերը «Ի՞նչ է սպասվում Թուրքիային, եթե Թրամփը նորից ընտրվի» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Սոլաքերը վերլուծել է, թե ինչպես կդասավորվեն Թուրքիայի հարաբերություններն Ռուսաստանի ու Չինաստանի հետ, եթե ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվի Դոնալդ Թրամփը։

Գյուլսեն Սոլաքերը շեշտել է՝ չպետք է մոռանալ, որ Թրամփն առևտրային պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ: Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Թուրքիան դեռևս մեծ խնդիրներ ունի ԱՄՆ-ի հետ ալյումինի և պողպատի արտահանման հարցում, որոնց նկատմամբ պատժամիջոցներ էին սահմանվել Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանում։

«Սրանք այն սահմանափակումներն են, որոնք դրվել էին Թրամփի օրոք: Եթե Թրամփն ավելի խիստ կեցվածք բռնի, ապա համաշխարհային առևտուրը և Չինաստանի հարցը կտուժի, և Թուրքիայի համար կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ»,- նկատել է նա։

Հեղինակը միևնույն ժամանակ նշել է, որ այս պայմաններում չպետք է ակնկալել, որ Թուրքիան կդառնա ամերիկյան վարչակազմի նետերի թիրախը։

«Քանի որ Թրամփն անձամբ հակված է ավելի սերտ և չափավոր երկկողմ հարաբերություններ պահպանել Պուտինի նման ավտորիտար առաջնորդների հետ, թուրք-ռուսական հարաբերությունները չեն դառնա որպես հիմնական խնդիր»,- եզրափակել է նա։

Ձեզ գուցե հետաքրքրի