Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք իրավապաշտպան Մարինա Պողոսյանին։
Անդրադառնալով նրան, որ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ հայտարարեց, որ դադարեցվել է դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները, Պողոսյանը նկատեց․
«Աննա Դանիբեկյանին ճանաչելով դեռ 2018թ․-ից, երբ որ Քոչարյանի մեկ այլ ածանցյալի գործով շփվել ենք Դանիբեկյանի հետ, արդեն պարզ էր Դանիբեկյանի կրթական մակարդակը, նրա որպես մարդ անհասկանալի վատ վերաբերմունքը դեպի կանանց։ Երևի այն ժամանակ դեռ «տյունինգ» եղած չէր և իր մոտ ինչ- որ բան էր առաջացնում։ Վերջինիս ոչ օբյեկտիվությունը և հակվածությունը դեպի Քոչարյանը։ Այսինքն՝ դա դեռ 2018թ․-ից էր ակնհայտ»,-ասաց նա։
Պողոսյանի խոսքով՝ այն, որ այսօր ԲԴԽ-ն շոու ծրագիր է անում, շատ պարզ է։
«Վերջերս մեր երկրում անընդհատ շոու ծրագիր է։ Կարող են արդեն ոչ մի «Կարգին սերիալ» չնկարել։ Սա հերթական շոուի ավարտն էր ԲԴԽ-ի կողմից, որովհետև հարցը նրանում է, ոնց որ իրենք գրել էին, որ նման կարևորագույն դատական իշխանությունը հեղինակազրկվեց։ Նախ հեղինակազրկելու համար դատական իշխանությունը պետք է հեղինակություն ունենա, որ ինչ-որ մեկը զրկի, և հենց այդ նույն մարդիկ են զրկել, որոնք եղել են արդարադատության նախարար երկար տարիներ»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։