Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ
copy image url

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ ՆԳՆ

Ներքին 9 ամիս առաջ - 16:46 18-07-2024
Հուլիսի 18-ին, ժամը 15։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և Լ․ Խ․-ին (ծնված 1989 թ․)։