Կապուտակ Սևան լողափի տարածքում ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և 14-ամյա պատանուն
copy image url

Կապուտակ Սևան լողափի տարածքում ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և 14-ամյա պատանուն

Ներքին 2 տարի առաջ - 18:12 12-07-2022
Հուլիսի 12-ին, ժամը 13։45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Կապուտակ Սևան լողափի տարածքում, քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում ինքնուրույն մոտենալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Դ․ Մ․-ին (ծնված 2008 թ․):