«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը
copy image url

«Սրբազան պայքար». Սբ Աննա եկեղեցու բակում այսօր կշարունակենք քննարկել կարևորագույն օրակարգային հարցերը

Ներքին 9 ամիս առաջ - 11:47 18-07-2024
Այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում «Սրբազան պայքարի» կազմակերպած հավաքին ներկայացվելու են մարզերի կայուն և համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության առաջնահերթությունները։

«Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր շարունակելու ենք քննարկել մեր երկրի ու ժողովրդի կարևորագույն օրակարգային հարցերը։

Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է։ Նա խոսելու է մարզերի կայուն և համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին։

Հանդիպում ենք ժամը 19։30-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում։ Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»,- հայտնում են «Սրբազան պայքար»-ից։