Գնել Սանոսյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգային հարցերը
copy image url

Գնել Սանոսյանը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա օրակարգային հարցերը

Ներքին 7 ամիս առաջ - 16:41 13-09-2024
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտին։

Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքների խոշորացման արդյունքների, ապակենտրոնացված կառավարման վերաբերյալ մի շարք հարցեր։

Քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային այլ հարցեր: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով։