Չեմ հետևում ղարաբաղյան կլանի վրա աշխատող լրատվամիջոցներին․ ՔՊ-ականը ցուցմունք տվեց զոհվածի ծնողի դեմ
copy image url

Չեմ հետևում ղարաբաղյան կլանի վրա աշխատող լրատվամիջոցներին․ ՔՊ-ականը ցուցմունք տվեց զոհվածի ծնողի դեմ

Ներքին 9 ամիս առաջ - 18:33 15-07-2024
Ընթանում է Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։ Նիստին ցուցմունք տվեց ՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը։

Նա նշեց, որ Գարիկ Գալեյանի հետ կապված դեպքին ականատես է եղել Դատախազության շենքի դիմաց, որտեղ ինքը և իր ընկերները նկարահանումներ էին իրականացնում։ Այնտեղ եղել է ցույց Նիկոլ Փաշինյանի դեմ։

Նա պատմեց, թե ինչպես է լսել, որ Գարիկ Գաեյանը զանգահարել է ինչ-ոչ մեկին և ասել․ «Եկեք, Ռոման Բաղդասարյանին պրովոկացիա արեք»։

«Հետո ես հասկացա, որ այլ պլաններ էլ ունեն, խոշոչ աշխատանք են տանում վարչապետի դեմ»,-ասաց նա։

Բաղդասարյանը նշեց, որ իր ընկեր Դավիթ Ստեփանյանի ծեծից հետո այդ օրվա նկարահանումները չեղարկվել են։

Փաստաբանի հարցին, թե արդյոք չի հետաքրքրվել, լրատվամիջոցներից չի տեղեկացել, որ այդ օրը դատախազության դիմաց ակցիա կա, Բաղդասարյանն ասաց․ «Ո՛չ, ես չեմ հետևում այն լրատվամիջոցներին, որոնք աշխատում են ղարաբաղյան կլանի վրա»։

Հարցին, թե արդյոք իրենց ներկայությունը այդտեղ սադրիչ գործողություն չէր, նա պատասխանեց, որ չէր պատկերացնի, որ այդպիսի վիրավորանքներ կարող էին հնչել, «կանայք կարող էին իրենց այդպես պահել»։

Նա պատմեց, որ ինքն անձամբ չի տեսել, բայց իրենց պատմել են, որ Գարիկ Գալեյանն է իրենց վրա ջուր լցրել, որից հետո էլ սկսվել է վիճաբանությունը։

ՔՊ-ականը շեշտեց, որ շատ մանրամասներ չի հիշում, քանի որ դեպքը տեղի է ունեցել 2 տարի առաջ, նիստը պարբերաբար հետաձգվել է, և ինքը բազմաթիվ մանրամասներ այլևս չի հիշում։

Բաղդասարյանը նաև հրաժարվեց ուղիղ հարցին պատասխանել՝ արդյոք հնչել է սեռական բնույթի հայհոյանք։