Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է «Կամորրա» կլանի պարագլուխը. ԶԼՄ-ներ
copy image url

Հռոմի օդանավակայանում ձերբակալվել է «Կամորրա» կլանի պարագլուխը. ԶԼՄ-ներ

Արտաքին 3 տարի առաջ - 14:58 07-08-2021

Իտալիայի կարաբիներները Չամպինո օդանավակայանում ձերբակալել են Մարիա Լիչարդիին, որը, քննիչների կարծիքով, գլխավորում է նեապոլիտանական մաֆիայի «Կամորրա» կլանը: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է La Repubblica թերթը:

Թերթի տվյալներով, կինը պատրաստվում էր թռչել Իսպանիա: Նրան նաև կասկածում են շորթման, խարդախության և այլ հանցագործությունների մեջ: Ինչպես նշում է թերթը, Լիչարդին արդեն ունի դատվածություն. 2009 թվականի դեկտեմբերին նա դուրս է եկել բանտից՝ ութ տարվա ազատազրկումից հետո:

Իտալիայում կանայք հաճախ դառնում են մաֆիայի կլանների պարագլուխներ՝ իրենց ամուսինների ձերբակալությունից կամ մահից հետո:

Ամենից շատ դիտված