Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
copy image url

Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ

Ներքին 9 ամիս առաջ - 18:25 15-07-2024
Հուլիսի 15-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնելու ժամանակ ջրափրակարարները նկատել են, որ սապբորդինգ սպորտաձևով զբաղվող քաղաքացին ափից մոտ 150 մ հեռացել է և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ:

Ջրափրկարարները քաղաքացի Կ. Հ.-ին (ծնված 1990 թ.) և լողամիջոցը դուրս են բերել ափ: