Ուզրա Զեյան քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ քննարկել է ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում
copy image url

Ուզրա Զեյան քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ քննարկել է ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում

Ներքին 9 ամիս առաջ - 17:46 15-07-2024
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հանդիպել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ և քննարկել ԱՄՆ աջակցությունը մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության առաջ մղման հարցերում՝ հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա։

Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան Հայաստան է ժամանել հուլիսի 13-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2024 թվականի հուլիսի 9-17-ը նա կլինի Վրաստանում և Հայաստանում, որպեսզի մասնակցի ժողովրդավարական կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ԶԼՄ-ների և խոսքի ազատություն, մարգինալացված ու խոցելի խմբերի վերաբերյալ նախատեսված քննարկումներին։

Ձեզ գուցե հետաքրքրի