Նիկոլը ժողովրդի մատից փուշ հանող չէ, եղունգ ունես՝ գլուխդ քորիր. գյուղացի
copy image url

Նիկոլը ժողովրդի մատից փուշ հանող չէ, եղունգ ունես՝ գլուխդ քորիր. գյուղացի

Ներքին 9 ամիս առաջ - 22:59 13-07-2024
Շիրակի մարզի գյուղերի բնակիչներն ահազանգում են, որ պետական աջակցություն չեն ստանում իրենց կրած վնասների համար։ Կարկտահարության դեպքեր են եղել, բացի այդ՝ մարզի մի շարք գյուղերում կրծողներն են բերքն ավերել։

Oragir.News-ի հետ զրույցում գյուղացիները դժգոհում են, որ հատկապես գյուղոլորտը անուշադրության է մատնված։

«Մենք պատերազմող երկիր ենք, պիտի պարենային անվտանգությանը հատուկ ուշադրություն դարձվի։ Բայց ինչպես տեսնում ենք՝ մեր երկրի փողկապով պարոնները էդքան հեռատեսություն չունեն։ Գիտե՞ք, թե 1 կգ կարտոֆիլի համար ինչքան ռեսուրս ենք ներդնում։ Ամբողջ գումարը հողի մեջ ենք ներդնում ու գցում բախտին։ Մի տարի կարկուտն է բերքի հերն անիծում, հաջորդ տարին էլ երաշտը։ Ոռոգման ջուրը խնդիր է, պարարտանյութը խնդիր է, ամեն ինչ փող, փող, փող... Մեր քյարը մնում են վարկերն ու հողի հետ կռիվը։ Բերքը ցրտահարվեց, քոռ կոպեկ չտվեցին, հլը պտի տան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ազատան գյուղի բնակիչ Նորայրը։

Oragir.News-ի թղթակիցը զրուցել է նաև Ախուրյան խոշորացված համայնքի մի քանի գյուղերի բնակիչների հետ։

Գյուղացիները մեզ հետ զրույցում նշում են, որ մարզպետարանի գյուղվարչության բաժինը անգործության է մատնված։ Իրենց խնդիրները չեն լուծվում, իրենք շարունակում են այդ խնդիրների հետ մենակ մնալ։

«Նիկոլը ժողովրդի մատից փուշ հանող չէ, եղունգ ունես՝ գլուխդ քորի: Հլը վարկը մի քիչ ուշացրու, տես ոնց կարձագանքեն։ Բայց որ տանջանքներս ջուրը կլցվի, ոչ մի փոխհատուցում չկա, իրենք զբաղվում են այդ հարցով, բայց չգիտենք, թե ուր են հասել, որ փուլում է հարցը»,-ասում է Ախուրյանի բնակիչ Մարտին Հովսեփյանը։

Գյուղացիների խնդիրն ու խնդրանքը նույնն է` տալ փոխհատուցում իրենց կրած վնասներին։

Փորձեցինք նաև մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանից։

Վերջինս նշեց, որ Ախուրյան համայնքից վնասի փոխհատուցման մասով ստացել են գրություն, հանձնաժողովը պիտի գնահատի կրած վնասները, այդ ամենը ներկայացնի Շիրակի մարզպետի աշխատակազմի համապատասխան բաժին։ Պաշտոնյան, սակայն, կոնկրետ ժամկետ չնշեց, թե երբ կփոխհատուցվի գյուղացիների կրած վնասը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին