Նիկոլը իրա կարճ խելքով ռուսի հետ է թարսվում, խեղճուկրակ ժողովուրդն է վարի գնում. գյուղացի
copy image url

Նիկոլը իրա կարճ խելքով ռուսի հետ է թարսվում, խեղճուկրակ ժողովուրդն է վարի գնում. գյուղացի

Ներքին 9 ամիս առաջ - 23:50 04-07-2024
Արդեն հայտնել էինք, որ Շիրակի մարզի ֆերմերները դժգոհում են, որ գյուղմթերքի իրացման հարցում լուրջ խնդրի առջև են կանգնած։ Այս տարի արտահանում չի եղել, իսկ ստացված բերքը ներքին շուկայում սպառելու համար շատ է։

Խաժակ Գասպարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է.

«Ինչքան լավ ապրանք ուզում ես ունեցի, պիտի նաև դա իրացնես, պարզ կանոն է, որ պիտի շրջանառություն լինի, որ դու էլ աշխատանքիդ արդյունքը տեսնես։ Հիմա ինչ վիճակի մեջ են դրել գյուղացուն. չարչարանքով, վարկերով բերք է մշակում, իսկ վերջում ամիսներիդ տանջանքը կամ կոպեկներով պիտի ջուրը լցնես, կամ դառնա անասնակեր։ Վերևները նստած մարդիկ պատկերացում չունեն կառավարումից։ Հասարակ բան, մի երկիր, որը չունենա գյուղնախարարություն հազիվ էլ էս վիճակը պիտի լինի։ Էսքան խնդիր, օրենքներ կլինի՞ որ փաթաթել են խեղճուկրակ գյուղացու վզին, թողեք մարդիկ աշխատեն»,-ասում է Խաժակ Գասպարյանը։



Ֆերմերներից մեկն էլ, ով տոննաներով բերքի վնաս է կրել, ասում է.

«Նիկոլը իրա կարճ խելքով ռուսի հետ է թարսվում, խեղճուկրակ ժողովուրդն է վարի գնում: Ասենք չես արտահանում Ռուսաստան, եղբայր ջան դու դրա տեղը ինչ առաջարկ ունե՞ս քո ժողովրդին։ Հո մենակ քանդելով չէ, տեղը ինչ այլընտրանք եք առաջարկում, որ մարդիկ սոված չմնան։ Հիմնականում Ռուսաստան կարտահանվեր կարտոշկեն, կաղամբը...ինչ նստել է, սաղ փակեց, ունքը սարքելու տեղը աչքը հանեց»:



Գյուղացիները նշում են, որ մթերքի իրացման խնդրով պայմանավորված գյուղերում կրճատվում են ցանքատարածությունները։ Մարդիկ նախընտրում են արտագնա աշխատանքի մեկնել, որովհետև գյուղատնտեսության երկու ճյուղերն էլ, թե' անասնապահությունը, թե' հողագործությունը եկամտաբեր չեն։