Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը վերաբերող հարցեր
copy image url

Փաշինյանը Վրաստանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը վերաբերող հարցեր

Ներքին 9 ամիս առաջ - 12:30 13-07-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ կարեւորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ:

Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը:

Իրակլի Չիկովանին իր խոսքում կարևորել է Հայաստանի պաշտպանության նախարարության հետ գործակցությունը և դրա ընդլայնմանը միտված ծրագրերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել պաշտպանական ոլորտում գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված