Դեսպան Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր
copy image url

Դեսպան Մակունցն ու սենատոր Ուայթհաուսը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Ներքին 1 տարի առաջ - 10:52 06-12-2023
Ս․թ․ դեկտեմբերի 5-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի հետ (դեմոկրատ-Րոդ Այլընդ)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Դեսպանը սենատորին շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերին առնչվող օրենսդրական նախագծերին և նամակներին աջակցելու և նախաձեռնելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ԼՂ-ից բռնագաղթած անձանց հումանիտար աջակցության, ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված