Ոչ մի ղեկավարի օրոք լավ չենք ապրել, բանի պետք չեն եղել. հարցում

Տեսանյութ Նրանց կարծիքով 9 ամիս առաջ - 16:35 09-07-2024
Բարեկեցության, կամ ինչպես ասում են՝ լավ ապրելու մասին պատկերացումները տարբեր են հանրության շրջանում։ Հայաստանի 4 իշխանությունների օրոք ընդհանուր բարեկեցության աստիճանը տարբեր է եղել։ Սակայն հանրային ընկալումները սուբյեկտիվ են։ Ոմանք շեշտը դնում են ազգային անվտանգության վրա, նշելով, որ խաղաղության տասնամյակներում ավելի լավ են ապրել։ Իսկ ոմանց պատկերացումները դուրս են ողջամտության սահմաններից։

Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․ «Ո՞ր ղեկավարի օրոք եք ամենալավն ապրել»։

«Օ՜յ, լավ էլի, ոչ մեկի»,- կարճ արձագանքեց մի կին։ «Ոչ մեկն էլ բանի պետք չեն եղել»,- արձագանքեց մեկ ուրիշը։ Մի քաղաքացի նշեց, որ լավ է ապրել խորհրդային բռնազավթման տարիներին։ Հարցվածների մի մասն ասաց, որ նախկինների օրոք լավ էր, իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք՝ վատ։ Մի քաղաքացի նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք է լավ ապրել։ Իսկ մի կին առանձնացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիները՝ «Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի ռեալիստ էր։ Նոր էր կառուցվում երկիրը։ Սպասումները շատ էին։ Սխալներն էլ բնական»։ Եղան նաև Փաշինյանին պաշտպանող կարծիքներ։ «Ես նիկոլական եմ։ Հիմա լավ չենք, հույս կա, որ հետո լավ կլինի»,- լավատեսորեն ասաց մի կին։

Նշենք, որ 90-ական թվականներին շատ էին սոցիալական դժվարությունները և առաջին պատերազմի վերքերը, սակայն պատերազմից հետո տնտեսությունը կայունացավ։ Աճի տեմպեր արձանագրվեցին Ռոբերտ Քոչարյանի տարիներին։ Իսկ Սերժ Սարգսյանի ժամանակ համաշխարհային ճգնաժամ տեղի ունեցավ, որի ընթացքում ՀՀ տնտեսությունը հետընթաց գրանցեց։ Բոլոր ժամանակներում աղքատությունը և գործազրկություն շատ մեծ տոկոս են կազմել։ Որոշ փորձագետներ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի օրոք գործազրկության և աղքատության թվերը կազմակերպված կեղծվում են։

Մանրամասները՝ տեսանյութում։