Արամ Աշուղյանը գրում է․ «Շատ կարևոր է հասկանալ, թե «Իմ քայլը» հիմնադրամը որտեղի՞ց է տեղեկանում, թե ո՞ր հարկ վճարողի «գործերն են լավ», որպեսզի պաշտոնական նամակով հենց նրան «խնդրի» «արագ արձագանքել» և մի 10՛000՛000 դրամ գումար փոխանցել իրեն՝ բարեգարծական ծրագրերի ֆինանսավորման համար: Մի հատ չտեսանք, որ շրջհարկ վճարող «մեր բակի Սուրոին» գրեն բարեգործական հիմնադրամները և գումար «խնդրեն»:
Ամեն ինչ տեսել էի, բայց սա ցնցեց ինձ:
ՊԵԿ-ը, պետք է հերքի (սա ձևական հերքում գոնե պետք է լինի), որ իրենց մոտից տվյալների արտահոսքը հնարավոր է, թեկուզ «թագավորական ընտանիքին»: Հենց ՊԵԿ-ը, և ոչ թե Վիճակագրական կոմիտեն, քանի որ նամակներն ստացվում են ՊԵԿ-ի համակարգերում գրանցված էլեկտրոնային փոստի հասցեներով: ՍԱ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Է!
Պարզ է. «Վիշապի գլուխը կտրողը» դառնում է վիշապ: Ու բարեգործական ոչ մի նպատակի տակ չի կարելի թաքնվել: Գործարարը չպետք է վախենա հայտարարագրել իր եկամուտները և հատկապես շահույթները: Սա է տասնյակ տարիներ «մեր տունը քանդել»:
Իսկ ձեզ հայտնի՞ է նման նամակների մասին: Խնդրում եմ համարձակները այստեղ հայտնեն, կամ գրեն ինձ անձնական հաղորդագրությամբ»։