Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2110»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ կա զոհ և վիրավոր. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում «ՎԱԶ 2110»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել դաշտում․ կա զոհ և վիրավոր. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 09:32 09-07-2024
Երեկ՝ հուլիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճապարհի Ուջան գյուղի վարչական տարածքում, դեպի Ուջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 10 մետր կոտրել և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս՝ դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 25-ամյա Արման Ա․-ն տեղում մահացել է, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մահացածի մարմինը դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել դիատարին և տեղում իրականացրել հերթապահություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: