Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել է:
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսան» բժշկական կենտրոն:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ըստ տեղեկությունների՝ վիրավորը վարորդն է եղել:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: