Դավթաշեն 2-րդ թաղամասի 31 շենքից շանը ցած նետելու թեմայով երեկ՝ հուլիսի 4-ին, կենդանասերները մամուլի ասուլիս էին հրավիրել տվյալ շենքի բակում։
Մեր տեղեկություններով՝ կենդանասերների ասուլիսից վրդովված՝ տվյալ շենքի բնակիչները հայհոյել են նրանց, ստորագրահավաք կազմակերպել, որպեսզի ոչ մի շուն այլևս չլինի շենքի տարածքում։
Oragir.News-ին նաև հայտնեցին, որ շենքի բնակիչները կենդանասերիներին սպառանացել են՝ եթե շան ձագերին չհեռացնեն շենքի մոտակայքից, ապա նույն ճակատագրին կարժանանան։
Կենդանասերներից մեկը 8 ձագերից 4-ին տարել է ստերջացման։
Շենքի բնակիչները նաև պնդում են, որ շունը ինքնակամ է իրեն ցած նետել, հորդորում են «դարդ չանել»․
«Հա, լավ, շուն ա էլի, լիքը չե՞ն, շան համար դարդ կանեն։ Հո մարդ չի ընկել մահացել, կարող է հենց շունն ա իրեն հելել, գցել»։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին սոցցանցում օգտատերերից մեկը գրել էր, որ Դավթաշեն 2-րդ թաղամասի բարձրահարկ շենքի 5-րդ հարկից 2 քաղաքացի շանը դաժանաբար ծեծում և նետում են ներքև։