Մարդ կատու ա գցում մեքենայի տակ, սրտին դարդ ա լինում, բա Նիկոլը ոնց 7000 էրեխու գլուխ կերավ

Ներքին 3 տարի առաջ - 15:25 18-04-2022
«Ես հավատում եմ պարոն Վանեցյանին, ինքը լուրջ թիմ ունի, և ես կարծում եմ, որ այս պայքարը ավարտվելու է հաջողությամբ»։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Գևորգ Պետրոսյանը։

«Ես երբեք որևէ մեկի շահը չեմ սպասարկել, սա քաղաքական ուժի պայքար չի, սա քաղաքական դիվիդենդ շահելու պայքար չի, սա իշխանության պայքար չի, սա պետականափրկության պայքար է։ Այսօր զոհասեղանին դրված է Հայաստան պետությունը, մեր պետականությունը, որը պետք է հետաքրքրի և՛ մեր ներքին բնակչությանը, և՛ սփյուռքին։ Ես կոչ եմ անում բոլորին միանալ և Փաշինյանին վռնդել իշխանությունից, քանի որ նա լրիվ ձախողել է պետական կառավարման գործընթացը։ Այսօր ինքն էլ չգիտի, թե ինչով է զբաղված։ Այսօր որ համայնքում ուրիշ թեկնածու է հաղթում, վերցնում քրեական գործ են հարուցում, տանում-պատժում են։ Ո՞ր համայնքում է այսօր Նիկոլ Փաշինյանը հանդարտություն ապահովել, թողել, որ ժողովրդի ձայնը հասնի նպատակին, բայց չէ՞ որ Սահմանադրության երկրորդ հոդվածն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- ասաց Պետրոսյանը։