Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում, Գագարին բնակավայրի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Վթարի հետևանքով 2 հոգի հոսպիտալացվել են:
«Սևան» բժշկական կենտրոնից վիրավորները առաջին բուժօգնություն ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: