42 համարի ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

42 համարի ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 8 ամիս առաջ - 09:30 29-07-2024
Այսօր հուլիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ գործող «Պալմա պալաս» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, և բախվել ծառին:

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Վիրավորների մեջ է նաև վարորդը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված