Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Արագածոտնի մարզում Mercedes-ը բախվել է կայանված ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 23:03 04-07-2024
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գևորգ Չախոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նորաշեն գյուղի կենտրոնական հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել նույն վայրում գտնվող ավտոտեխսպասարկման կետի դիմաց կայանված «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներին, ապա հայտնվել ավտոտեխսպասարկման կետում՝ պատճառելով նյութական վնաս։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Չախոյանն ու նրա ուղևորներ Շիրակի մարզի բնակիչներ 22-ամյա Հովհաննես Արղուշյանն ու 23-ամյա Սիփան Կյուրեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ծաղկահովիտ» առողջության կենտրոն։

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրկայքում