Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Nissan-ին և դիմել փախուստի. Nissan-ն էլ բախվել է բեռնատար «Գազել»-ին. կա վիրավոր. shamshyan.com
copy image url

Արարատի մարզում անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է Nissan-ին և դիմել փախուստի. Nissan-ն էլ բախվել է բեռնատար «Գազել»-ին. կա վիրավոր. shamshyan.com

Ներքին 9 ամիս առաջ - 21:20 03-07-2024
Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը բախվել է ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշին, որոշ հատված կոտրել և բախվել բեռնատար «Գազել»-ին։ Իսկ «Nissan»-ին հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ «Nissan»-ին հարվածած, դեպքի վայրից փախած ավտոմեքենայի մակնիշը և վարորդի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում