Այսօր՝ հուլիսի 3-ին, Oragir.News-ն այցելեց Ազատության 15/3 շենք, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում իրենց շենքերի հենց դիմաց պոլիկլինիկա կառուցելու պատճառով։
Oragir.News-ի հետ զրույցում շենքի բնակիչները հայտնեցին իրենց դժգոհությունները։ Նրանք մասնավորապես նշեցին, որ շինարարական աշխատանքները բավականին երկար կտևեն, ինչը փոշու և աղտոտվածության պատճառ է դառնալու։ Նորակառույց շենքը նաև փակելու է մյուս շենքերի տեսադաշտը, առաջացնելու է անվտանգային խնդիրներ, շտապ օգնության կամ հրշեջ մեքենաները չեն կարողանալու մտնել շենքի բակ, պակասելու են կանաչ տարածքները, երեխաների համար խաղալու տեղ չի մնալու և այլն։
«Ավինյանը ասում ա՝ «ասեք, կանենք»։ Մենք ասում ենք, որ այստեղ խաղահրապարակ պետք է լինի։ Սա երեխաների խաղահրապարակի տեղ ա, շենքերի արանքը նորից ուզում են շենք կառուցել։ Այդպիսի բան չի կարող լինել».- վրդովված ասաց բնակիչներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։