Պուտինն այսօր կհանդիպի Էրդողանին ու Ալիևին
copy image url

Պուտինն այսօր կհանդիպի Էրդողանին ու Ալիևին

Արտաքին 9 ամիս առաջ - 11:05 03-07-2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աստանա, որտեղ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին: Այդ մասին ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Պուտինն Աստանայում կշփվի առնվազն վեց օտարերկրյա պետության ղեկավարի հետ։ Նրանց թվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը։ Սպասվում են նաև բանակցություններ Ադրբեջանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Պակիստանի առաջնորդների հետ: Հինգշաբթի օրը համաձայնեցվել են շփումները Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերի հետ։ Չեն բացառվում նաև այլ հանդիպումներ։ Բուն գագաթնաժողովի ծրագիրը ներառում է միջազգային և տարածաշրջանային օրակարգի քննարկում, ինչպես նաև 24 փաստաթղթերի ստորագրում: