«Ըստ էության»․ Ստորացումների և նվաստացումների միջով անցնում ենք, քանի որ այս խմբակն է իշխանության․ Գառնիկ Դանիելյան

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:37 02-07-2024
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է «Տավուշը հանուն հայրենքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում շարժումը դեպի մարում, ձախողում գնալու խոսակցություններին՝ Դանիելյանը նկատեց՝ շարժումը չի կարող մարել, քանի որ մարտահրավերներն ու խնդիրները, որ կան պետության առջև դեռ լուծված չեն։

«Այս պահին, որոշակի առումով Հանրապետության հրապարակը չի լցվում մեր հայրենակիցներով, այլ ավելի փոքր ֆորմատի հանդիպումներ ենք ունենում, օրինակ՝ մարզային այցելություններ։ Երեք օր եղել ենք Սյունիքում։ Շատ արդյունավետ հանդիպումներ են եղել։ Բավականին դրական լիցքերով վերադարձել ենք Երևան և շարունակում ենք աշխատել։ Այն, որ այս ընթացքում համոզվել ենք, որ շարժումը այլընտրանք չունի, դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց նա։

Դանիելյանի գնահատմամբ՝ շարժումը նվիրումի պայքար է։ Այս շարժումը հայ ժողովրդի լինելիության և գոյաբանական խնդիր է։ Նրա խոսքով՝ գործող իշխանությունը կատարում է այն բոլոր հրահանգները, որ իրենց տրվում է այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոններից։

«Ամեն օր Ադրբեջանի կողմից լսում ենք նորանոր պահանջներ, իսկ Հայաստանի կողմից այդ պահանջների բավարարման ցանկություն։ Այդ պատճառով մենք իրավունք չունենք, ո՛չ այսպես ասած հիասթափվելու, ո՛չ հոգնելու, ո՛չ դադարելու պայքարելուց։ Եթե որևէ մեկը անմասն է մնում այս շարժումից, ուրեմն առնվազն պետք է իր սեփական շարժումը սկսի ընդդեմ օկուպացիոն ռեժիմի, ընդդեմ նրա, որ ՀՀ-ն չդառնա թուրքական վիլայեթ կամ չհայտնվի Ադրբեջանի կազմում։ Եթե մարդը ոչ նոր շարժում է սկսում, ոչ այս շարժմանն է աջակից, ուրեմն ջուր է լցնում Նիկոլի ջրաղացին, ուրեմն իշխանության հետ է՝ թաքցնելով իր իրական դեմքը»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված