Այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ
copy image url

Այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ

Ներքին 9 ամիս առաջ - 19:45 28-06-2024
Բագրատ Սրբազանը Մեղրիում է։ Նա զրուցեց բնակիչների հետ։

«Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում, որ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին, ինչը խոսում է, որ մենք մեր տունը վերականգնելու այդ ամբողջ ճանապարհին մեր կյանքերի ընծայումով երբեք կանգ չենք առել»,-հայտարարեց նա։

Սրբազանն ասաց, որ այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։

«Հանձն եմ առել, որ մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Անկախ նրանից ինչ կպատահի կյանքում, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար այդ հանձնառությունւը մեր շարժման դրոշն ու կնիքն է։ Ինձ համար սա նաև մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության հարց է։ Ես կուզեմ, որ յուրաքանչյուր մարդ այս ամենն անձնական դարձնի»,-ասաց նա։