Փաշինյանի հետևից․ 16 պոստ ադրբեջանցիների ձեռքում է, պետք է վերադարձնեն, նոր սահմանազատում անեն․ Սրաշենի բնակիչ

Ներքին Տեսանյութ 9 ամիս առաջ - 19:15 25-06-2024
«Մի կողմից եղանակն է անհանգստացնում, մյուս կողմից, որ սահմանամերձ ենք, անորոշ վիճակ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Սրաշեն գյուղի բնակիչ 70-ամյա Հենզել Աբրահամյանը։

«Մեր գյուղն անմիջապես կպած է իրենց, բայց հիմա ահագին առաջ են եկել, մեր 16 պոստ իրենց ձեռքում է։ Օդայինով 1 կիլոմետր է, մեր հողն անմիջապես կպած է իրենց պոստին։ Ասում են՝ այն մարդը, որ չի վախենում, ուրեմն ուղեղ չունի։ Վախենալով գնում, աշխատում ենք, թե վերջը ինչ կլինի»,- ասաց Սրաշենի բնակիչը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք այցին՝ 70-ամյա տղամարդն ասաց, որ նպատակը սահմանազատման թեման էր.

«Եթե սահմանազատում է լինելու, այդ 16 պոստերը պետք է վերադարձնեն, դրանից այն կողմ պետք է սահմանազատում անեն։ 300 տարվա պատմություն ունեցող Ներքին Հանդ գյուղի բնակիչը չի կարողանում գնալ իր հարազատի շիրիմին, բայց Ադրբեջանը 100 տարվա պատմություն ունի։

Ես 70 տարեկան մարդ եմ, նման բան չէի տեսել, ի՞նչ ապագա...»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին երկօրյա այցով ուղևորվել էր Սյունիք, բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսել էր սահմանազատման աշխատանքներից։

Oragir.News-ը ևս ուղևորվել է Սյունիքի մարզ, եղել նույն գյուղերում և բնակիչներից հետաքրքրվել, թե ինչպե՞ս են գնահատում Փաշինյանի այցը, արդյոք գո՞հ են նրա աշխատանքից։

Փաշինյանի հետևից

Ադրբեջանցիների ձայները լսելի են․ կրակում են, փամփուշտները մեր տանիքին են լցվում․ Ներքին Հանդի բնակիչ

Գյուղում մարդ մահացավ, գետի կողքին թաղեցինք, գերեզմանոցը ադրբեջանցիների ձեռքին է. Ներքին Հանդի բնակիչ

Եթե Փաշինյանը չկարողանա գործը գլուխ բերել, պետք է կախ տան նրան․ Ծավի բնակիչներ

Խոհանոցում չեմ կարողանում մի բան պատրաստել, թուրքը դիմացն է․ Ներքին Հանդի բնակիչ

Փաշինյանը լա՛վ է արել, ասել է՝ Արցախը Ադրբեջան է․ թշնամու նշանառության տակ գտնվող Ծավ գյուղի բնակիչ

Ղեկավարը պետք է դուխով լինի, որ դուխով չի, դա արդեն լավ չի. կոռնիձորցիները՝ Փաշինյանի այցի մասին

Եթե քո խելքի բանը չի, դիմում գրի, դուրս արի. Խնձորեսկի բնակիչը՝ Փաշինյանին

Ի՞նչ Փաշինյան, ինքը մեզ հետաքրքիր չի․ Իշխանասարի բնակիչ

Փաշինյանը չի իջել մեքենայից, ժողովրդին չի հանդիպել. Իշխանասարի բնակիչ

Մանրամասները՝ տեսանյութում

Ձեզ գուցե հետաքրքրի