Տաջիկստանն ու Ուզբեկստանը պետք է վերադարձնեն առևանգված աֆղանական ինքնաթիռները. «Թալիբան»
copy image url

Տաջիկստանն ու Ուզբեկստանը պետք է վերադարձնեն առևանգված աֆղանական ինքնաթիռները. «Թալիբան»

Արտաքին 3 տարի առաջ - 10:27 12-01-2022

«Թալիբանի» ներկայացուցիչները հայտարարել են, որ Տաջիկստանն ու Ուզբեկստանը պետք է վերադարձնեն Աֆղանստանին պատկանող ռազմական ինքնաթիռները, որոնք գտնվում են այդ երկրներում։ Ինչպես պարզաբանում է TOLOnews հեռուստաալիքը, մինչ Աֆղանստանի նախորդ կառավարության տապալումը երկրում եղել է 164 մարտական ​​ինքնաթիռ, իսկ թալիբների իշխանության գալուց հետո՝ մոտ 80։

«Մեր ինքնաթիռները, որոնք առևանգվել են Տաջիկստանի կամ Ուզբեկստանի կողմից, պետք է վերադարձվեն: Մենք թույլ չենք տա, որ դրանք մնան արտասահմանում և օգտագործվեն այդ երկրների կողմից: «...» Մեր ապագա ռազմաօդային ուժերը չպետք է կախված լինեն որևէ պետությունից»,- ասել է Մոհամադ Յակուբան, թալիբների պաշտպանության նախարարը:

Թալիբները վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի գրեթե ողջ տարածքում, երբ 2021թ.-ի գարնանը ամերիկյան զորամիավորումները սկսեցին լքել երկիրը։ Արդեն սեպտեմբերի 7-ին թալիբները ձևավորեցին իրենց կառավարությունը, որի լեգիտիմությունը սակայն դեռ ոչ մի երկիր չի ճանաչել։