Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:
Մահացածներից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործում են հատուկ տեխնիկա:
Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, և մահացածների ինքնությունը:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: