Մոսկվայում նռնակի տեսքով մուլյաժ նետելու համար տղամարդու են ձերբակալել
copy image url

Մոսկվայում նռնակի տեսքով մուլյաժ նետելու համար տղամարդու են ձերբակալել

Արտաքին 9 ամիս առաջ - 20:52 20-06-2024
Մոսկվայում մետրոյի «Սխոդնենսկայա» կայարանի մոտ ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որը նռնակի տեսքով մուլյաժ է նետել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն:

Մոսկվայի տրանսպորտի վարչությունն է տեղեկացրել, որ ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, ով սթրայքբոլ մարտական խաղի համար նախատեսված՝ նռնակի տեսքով մուլյաժ է նետել: