Ադրբեջանցիները Վրաստանի անձնագրերով այցելում են իրենց շիրիմներին. Ամասիայում պահպանվում է ադրբեջանական գերեզմանոցը

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:48 19-06-2024
Չնայած ադրբեջանցիների շարունակական վանդալիզմին՝ Հայաստանում կան պահպանված ադրբեջանական գերեզմանոցներ, որոնք չեն պղծվել։

Oragir.News-ի թղթակիցն է եղել Ամասիայի տարածաշրջանի Բյուրակն գյուղի (ադրբեջանական անվանումը` Գյուլլիբուլաղ) ադրբեջանական գերեզմանոցում։

Գյուղի գերեզմանոցում տասնյակներով պահպանվել են ադրբեջանցիների գերեզմանները, դրանք չեն պղծվել հայերի կողմից։

«Մենք գերեզման քանդող չենք, չնայած որ պիտի քանդած լինեինք, բայց մենք իրենց նման չենք, մենք մեռելների հետ չենք կռվում»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը։

Ադրբեջանական գերեզմանոցում հուղարկավորությունների տարեթվերը տարբեր են` 1926-ից, մինչև 1988 թվականներ։

1988-ին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները խիստ լարված էին, Հայաստանում բնակվող ադրբեջանցիներն ու Ադրբեջանում ապրող հայերը սկսեցին հեռանալ իրենց բնակավայրերից:

Գյուղացիների պատմելով՝ ադրբեջանցիների հեռանալուց հետո հայերը ադրբեջանցիների գերեզմանները չպղծեցին։

Ավելին, Վրաստանի անձնագրերով ադրբեջանցիները այցելում են իրենց հարազատների շիրիմներին։

Ամենից շատ դիտված