Ադրբեջանական կոմպանիան գովազդվելու համար ընտրել է հայկական գերեզմանոցը ավերելու տարբերակը. Արթուր Գևորգյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:33 17-01-2024
Օկուպացված Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը վտանգի տակ է, Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային և հոգևոր ժառանգություն հանդիսացող պատմական հուշարձանները, արվեստի ստեղծագործությունները, ինչպես հայերի գերեզմանոցները։

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանի հետ։

Քանդակագործը երեկ սոցցանցի իր էջում անդրադարձել էր Հաթերքի գերեզմանոցի ադրբեջանցիների կողմից իրականացված վանդալիզմին։

Արթուր Գևորգյանի խոսքով` ներքին հրահանգի, կրակմարիչի հետ կապված ակցիայի միջոցով, ադրբեջանցիները հրահանգավորում են քանդել մեր գերեզմանները։ Բանը նրանում է, որ աշնանը, երբ Հաթերքն օկուպացրել են, այդ պահից իսկ սկսել են իրավիճակ ուսումնասիրել իրենց սև նպատակների համար՝ զարգացնելով իրադրությունը։

Քանդակագործության ազգային-պարկ թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանի խոսքով` ադրբեջանական կոմպանիան գովազդվելու համար ընտրել է հայկական գերեզմանոցը ավերելու տարբերակը։

Մանրամասները` տեսանյութում։