Սաուդյան Արաբիայում առնվազն 550 մուսուլմաններ, ովքեր ժամանել էին ավանդական ուխտագնացության Մեքքա և Մեդինա սուրբ վայրեր, մահացել են անոմալ շոգի պատճառով։ Մեքքայի գլխավոր մզկիթում այս շաբաթ ջերմաստիճանը հասել է +51°C-ի, գրում է The Guardian-ը։
Մահացածներից 323-ը ուխտագնացներ էին Եգիպտոսից, որոնցից շատերը մահացել են շոգի հետևանքով ձեռք բերված հիվանդություններից, իսկ 60-ը՝ Հորդանանից էին:
Ինդոնեզիան, Իրանը և Սենեգալը ևս հայտնել են իրենց քաղաքացիների մահվան մասին: Սաուդյան Արաբիայի իշխանությունները միջոցներ են ձեռնարկել շոգի հետևանքների դեմ պայքարելու համար:
Ուխտավորներին հորդորում են օգտվել հովանոցից, նրանց տրվում է ջուր, իսկ բժիշկները հերթապահում են Հաջի երթուղու երկայնքով։