Այսօր՝ հունիսի 19-ին, արտակագ իրավիճակ է ստեղխվել Կոտայքի մարզում: Առինջ վարչական շրջանի Խաչատուր Աբովյան թաղամասի 2-րդ փողոցում մի քանի օր է՝ խմելու ջրի խովովակը վնասվել է ու խմելու ջուրն անխնա հոսում ու ողողում է ամբողջ թաղամասը:
Ջուրը որոշ հատվածներում 40-50 սմ բարձրությամբ հոսում է, իսկ «Վեոլիա ջուրը» միչև այս պահը ոչ մի աշխատանք չի կատարում խնդիրը լուծելու համար:
Բնակիչների ահազանգերին մինչև այս պահը արձագանքել է միայն Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար էդվարդ Բաբայանը, ում հանձնարարականով ժամանել ու իրավիճակին տեղում ծանոթացել է Առինջի վարչական ղեկավարը, ով խոստացել է, որ խնդրի մասին կտեղեկացնի «Վեոլիա ջրին» և քաղաքապետի հանձնարարականով հետևողական կլինի, որ «Վեոլիա ջուրը» շատ արագ վթարը վերականգնի:
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: