Դավթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է՝ անխնա հոսում է․ shamshyan.com
copy image url

Դավթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է՝ անխնա հոսում է․ shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 22:58 19-04-2024
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 49 և 50 շենքերի հարևանությամբ անցնող խմելու ջրի խողովակի վնասման պատճառով ջուրն անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ արդեն 3-4 օր է, ինչ խմելու ջուրն անխնա հոսում է։ Զանգահարել են Դավիթաշենի թաղապետարան, Երևանի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի տեղից, ոչ մի դրական պատասխան չեն ստացել։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ժամանել են Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, ովքեր բնակիչներին հայտնել են, որ «Վեոլիա ջրին» պարտավորեցրել են, որ ջուրը փակի, իսկ ջուրը փակելով հաստատ խնդիրը չի լուծվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված