Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ
copy image url

Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմ

Ներքին 10 ամիս առաջ - 18:29 18-06-2024
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարության դեմ։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նրանք պահանջում են վերացնել ՊՆ սոցիալական վարչության պետի` 2023 թ. հուլիսին ընդունած «Ծանուցում» վերտառությամբ թիվ 8 վարչական ակտը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։