«Ըստ էության»․ Նիկոլը կոռուպցիոն հանցագործ է, պետք չէ, որ ինքը նաև ծաղրածու լինի․ Պարույր Հայրիկյան

Տեսանյութ Ներքին 10 ամիս առաջ - 20:12 17-06-2024
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Հարցազրույցի շրջանակներում Պարույր Հայրիկյանի հետ զրուցել ենք իշխանափոխության իրական հնարավորության, շարժման իր առաջարկած պլան Բ-ի, Հայաստանում արմատական փոփոխությունների մասին։

Խոսելով իշխանափոխության իրական հնարավորությունների մասին՝ Հայրիկյանը շեշտեց, որ իր գլխավոր նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանությունը իրական տիրոջը վերադարձնելը։

«Պարզ իշխանափոխությունը կհանգեցնի Նիկոլի փոխարինմանը մեկ այլ Նիկոլով, ինչպես Սերժ Սարգսյանի փոխարինումը տեղի ունեցավ, և Սերժ Սարգսյանը փոխարինվեց մեկ այլ Սերժ Սարգսյանով»,-ասաց Հայրիկյանը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱԻՄ առաջնորդը, լինելով խորհրդային ժամանակների քաղաքական բանտարկյալ, չպե՞տք է խրախուսեր իշխանությունների հակառուսական կուրսը, Հայրիկյանը նկատեց․

«Ինձ հակառուսական, հակաամերիկյան, հակաթուրքական կուրսը հետաքրքրիր չէ։ Ինձ շատ է դուր գալիս, որ Սրբազանը ասում է, որ մեր շարժումը քաղաքակրթական բարեփոխումներ կատարելու համար է։ Եթե Ռուսաստանը կդառնա քաղաքակիրթ երկիր, ինչպես կարճ ժամանակով էր, այդ ժամանակ այդ դիրքորոշումը կկոչվի ոչ թե պրոռուսական կամ պրոամերիկյան, այլ քաղաքակրթական, ինչպես Սրբազանն այսօր ասում է»։

Մանրամասները՝ տեսանյութում։