Անգլիայի առաջնության 6-րդ տուրում փոխչեմպիոն «Արսենալը» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» հետ և հաղթեց 4:2 հաշվով։
«Արսենալից» դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարդը, աչքի ընկան հարձակվող Գաբրիել Մարտինելին և կիսապաշտպան Կայ Հավերցը։
«Արսենալը» 14 միավորով հավասարվեց առաջատար «Մանչեսթեր Սիթիին» և երկրորդն է։ «Լեսթեր Սիթին» 16-րդն է՝ 3 միավոր։