Մայիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 25-ամյա Վարդուհի Ղ․-ն և հայտնել, որ գործընկեր, 39-ամյա Արթուր Ն․-ն «Ռամադա» հյուրանոցում կորցրել է երեք ոսկյա մատանի և վզնոց:
Օրեր անց Վարդուհի Ղ․-ն հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է նաև, որ Արթուր Ն․-ն կասկածներ ունի, որ նշված զարդերը սրահում դրված ճամպրուկից գողացել Է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:
Վարդուհի Ղ․-ն աշխատում է «Օկտոհաբ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։
Մանրամասները՝
սկզբնաղբյուր կայքում: