Մայրը ոստիկանությանն ահազանգել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել. shamshyan.com
copy image url

Մայրը ոստիկանությանն ահազանգել է, որ 17-ամյա տղան իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել. shamshyan.com

Ներքին 3 ամիս առաջ - 11:22 27-12-2024
Դեկտեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 31-ամյա մի կին և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսին Կոտայքի մարզի բնակիչ 17-ամյա Դ․ Ս․-ն Գայի պողոտա թիվ 19 հասցեի հետնամասում գտնվող այգու կիսաքանդ շինության ներսում սեռական հարաբերություն է ունեցել իր 13-ամյա դստեր հետ, որի մասին ինքը իմացել է երկու օր առաջ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի քրեական ոստիկանների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Դ. Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և ՆորՆորք վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված