Առինջ գյուղում հայտնի դատավորի եղբոր տնից գողացել են 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր ու ոսկյա ժամացույցներ. shamshyan.com
copy image url

Առինջ գյուղում հայտնի դատավորի եղբոր տնից գողացել են 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր ու ոսկյա ժամացույցներ. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:04 16-10-2023
Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում Առինջ գյուղի տներից մեկի խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տայնուվրա արել տունն ու հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42- ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ տնօրենն է:

Նրա տնից հափշտակել են մոտ 50 հազար ԱՄՆ դոլար, և մոտ 150 հազար ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, ինչպես նաև 4 հատ ձեռքի բրենդային, թանկարժեք ժամացույցներ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: