Անընդունելի է ձեռքի վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար
copy image url

Անընդունելի է ձեռքի վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար

Միտք 10 ամիս առաջ - 10:56 13-06-2024
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անընդունելի է ձեռքի (դաստակի) էական վնասվածք ստացած քաղաքացուն մեղադրելը իր ստացած վնասվածքի համար։

Նախ, որևէ մեկը չի կարող պնդել (թեև Հ1-ը դա անում է), որ քաղաքացին նռնակը ուզում էր նետեր ոստիկաննների ուղղությամբ։ Մենք չգիտենք, թե ինչ էր ուզում քաղաքացին աներ նռնակի հետ, կարող է մտքին պարզապես դեն նետելն էր։

Երկրորդ` քաղաքացին պարտավոր չէր իմանալ, թե ինչպես պետք է, կամ ինչպես պետք չի վարվել դեռևս չպայթած նռնակի հետ։

Երրորդ (ու ամենակարևորը)` քաղաքացին նման իրավիճակում չէր հայտնվի, եթե լուսաձայնային նռնակները կիրառվեր ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգով՝ պահպանվելով կիրառվելու՝ մարդկանցից նվազագույն 2,5 մետր հեռավորությունը»։

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանական վայրագություններից հետո Հ1-ը գրել էր, որ քաղաքացին ձեռքի վասվածք է ստացել, քանի որ փորձել է գետնից նռնակը վերցնել և ննետել ոստիկանների ուղղությամբ։