Հայաստանում Հիմալայան անգղ է նկատվել
copy image url

Հայաստանում Հիմալայան անգղ է նկատվել

Ավելին Ներքին 10 ամիս առաջ - 22:15 10-06-2024
Հայաստանում Հիմալայան անգղ է նկատվել; Թռչունին ֆիքսել են Անի Սարգսյանն ու Արտեմ Մարուդխանյանը։ Այն ֆիքսվել է Սյունյաց լեռներում։

Լուսանկարները նույնականացնելը բավականին մեծ ջանքեր է պահանջել, սակայն ի վերջո հաստատվել է թռչնի տեսակը։

Նշենք, որ այս թռչունը հայկական միջավայրի համար նորություն է։

Այն բավականին մեծ թռչուն է՝ 8-12 կգ քաշով, 116-150 սմ երկարությամբ և մինչև 310 սմ թևերի բացվածքով։

Բնակվում է Հիմալայների, Մոնղոլիայի, Սայանի, Տիբեթի, Խուբսուգոլի, Պամիրի, Տիեն Շանի, Ձունգարյանի և Տրանս-Իլի Ալաթաուի բարձրադիր վայրերում (2000-5000 մ): Կատարում է ուղղահայաց սեզոնային միգրացիաներ՝ ձմռանը իջնելով ավելի ցածր։ Սնվում է լեշով, հիմնականում սմբակավոր կենդանիներով։

Ամենից շատ դիտված