Գերեզմանոցը գետի մյուս կողմում է, մահացածներին ճոպաններով են տեղափոխում

Ներքին 10 ամիս առաջ - 16:00 08-06-2024
Ալավերդի խոշորացված համայքնում աղետի հետևանքով ամենից շատ վնասներ կրած թաղամասը, թերևս՝ Սանահին կայարանն է։

Բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում, ցույց տալով շենքի խոնավ պատերն, ասաց, որ ջուրը գրեթե ծածկել էր առաջին հարկի պատուհանները։

«Մեր տան իրերն են, տեղաշորները, բայց թափելու է։ Ո՞նց կարող ես օգտագործել, մեջը 1000 միկրոբ կարող է լիենել։ Ջուրն այնքան էր լցվել, որ իմ տան մեջ գլխիս հավասար էր։ Դա հերիք է, որ ինչ ունես՝ ավիրվի»,- ասաց նա։

Դեբեդ գետը Սանահին կայարան թաղամասը 2 մասի է բաժանում։ Աղետի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է թաղամասն իրար կապող միակ կամուրջը։ Այս օրերին անգամ հուղարկավորություններն են ճոպանների միջոցով իրականացվում, քանի որ թաղամասի գերեզմանատունը գետի մյուս կողմում է։

«Մոստերը չկան, փրկարարների օգնությամբ՝ ճոպանների միջոցով տանում, հուղարկավորում են։ Խոստացել են, որ մոտ օրերս կամուրջը սարքեն»,- ասաց Սանահին կայարան թաղամասի բնակիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում