Ադրբեջանի հետ բանակցությունների լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
copy image url

Ադրբեջանի հետ բանակցությունների լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան

Ներքին 10 ամիս առաջ - 13:30 08-06-2024
«Այսօր Ադրբեջանի հետ որպես հարաբերություններ գոյություն չունեն՝ ոչ բանակցություններ, ոչ էլ հարաբերություններ»,- արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Սրբազանն ասել է. «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, և իրական բանակցությունները պետք է տեղի ունենան իրական մարդկանց, իրական հարաբերությունների մեջ, ոչ թե իմիտացիոն սկզբունքով։

Այս ամբողջ հարաբերությունները պետք է տեղի ունենան օրինակելի օրակարգով, սեղանին դրված խնդիրների արծարծումով, խաղաղության պայմանագիր ստորագրելու իրական ձգտումով, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի, հնարավորություններից օգտվելու միջոցով։
Կարևոր հանգամանք՝ այս բանակցությունները պետք է տեղի ունենան երաշխավորների առկայությամբ, որի լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի