Կեցցե՛ հեծանիվը. Փաշինյանը առավոտ 5-ին թիկնապահներին բերել է իրեն ուղեկցելու

Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 10:52 05-06-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ վաղ առավոտյան, երբ բոլորը քնած են եղել, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեծանիվ է քշել Երևանի փողոցներով, ապա վերադարձել կառավարական ամառանոց։

Փաշինյանը հեծանիվ քշելու տեսանյութը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ մի քանի դրվագում երևում է նրան ուղեկցող ՊՊԾ աշխատակիցների ավտոմեքենան։

Փաշինյանն, ամենայն հավանականությամբ՝ հեծանիվ է քշել վաղ առավոտյան՝ ժամը 5-ին, քանի որ տեսանյութում պարզ երևում է, որ արևը դեռ դուրս չի եկել։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի հետևից ընթացող ՊՊԾ աշխատակիցները մի պահ արագ հայտվում են նրա կողքին, երբ քաղաքացիներից մեկն ավտոմեքենայով կանգնում է կարմիր լույսի տակ և բարևում վարչապետին։

Փաստացի՝ սա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուն է, թե ինքը ժողովրդավար է, ազատ կարողանում է տեղաշարժվել, սակայն պատկերը բոլորովին հակառակի մասին է վկայում։

Վստահաբար՝ բացի Փաշինյանի հետևից ավտոմեքենայով ընթացող թիկնապահներից, տարածքում ևս այլ թիկնապահներ են եղել, որոնք կադրից դուրս են մնացել։ Փաշինյանը նրանց վաղ առավոտյան կանչել է աշխատանքի, որ կարողանա իր շոուն առանց միջադեպերի նկարահանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում