Օրեր առաջ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը Աժ-ում լրագրողներից մեկի հարցին, թե ինչու ադրբեջանական զորքը մինչև հիմա դուրս չի եկել Ջերմուկի տարածքից, առաջարկել էր իր հետ գնալ դիրքեր։
«Դուք անձամբ զենք վերցրեք, եկեք, կանգնեք իմ կողքը, ու միասին կգնանք»,- ասել էր Ասրյանը։
Նրա այդ արտահայտությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք էր տվել, որոշ հասարակական-քաղաքական գործիչներ ԳՇ պետի հայտարարությունը համարել էին ծաղր ՀՀ զինված ուժերի և զինծառայողների նկատմամբ։
Oragir.News-ը շրջել էր մայրաքաղաքում, անցորդներից հետաքրքրվել՝ ինչ են կարծում՝ լրագրողները պե՞տք է օգնեն ԳՇ-ին ազատագրել Ջերմուկի դիրքերը։
Հարցված քաղաքացիներից ոմանք համաձայնեցին, որ լրագորղները պետք է գնան դիրքեր, որոշներն էլ, պատասխանելով հարցին, ասացին, որ լրագրողների աշխատանքը իրավիճակը լուսաբանելն է, ոչ թե սահման գնալը։
Մանրամասները՝ տեսանյութում։